Microsoft –ը կթողարկի MS Office ծրագրային փաթեթ iOS սարքերի համար

Microsoft –ը կթողարկի MS Office ծրագրային փաթեթ iOS սարքերի համար

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը նախատեսում է թողարկել MS Office ծրագրային փաթեթ iPad պլանշետային համակարգիչների համար։ Այս մասին գրում է Lenta.ru-ն, հղում տալով The Daily-ի անանուն աղբյուրին։Աղբյուրը սակայն, չի նշել, թե որ ծրագրերը կներառվեն փաթեթի մեջ, սակայն ըստ ամերիկյան լրագրողների ենթադրությունների, փաթեթում կլինեն Word-ը, Excel-ը և PowerPoint-ը։

Ըստ լուրերի, MS Office ծրագրային փաթեթը համարժեք է լինելու iPad-ների, iPhone-ների և iPodtouch-երի iWork փաթեթի գումարին։ Նշենք, որ iWork փաթեթը ներառում է Pages, Numbers և Keynote ծրագրերը, յուրաքանչյուրը՝ 9,99 դոլար։

Ըստ The Daily-ի, Microsoft այս փաթեթը iOS սարքերի համար թողարկվելու է 2012-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---