Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Եվրոպա

Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Եվրոպա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-2-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կուղևորվի Եվրոպա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ուղևորության շրջանակում Նալբանդյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 3-ին ԱԳ նախարարը Փարիզում կմասնակցի Եվրոպայում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ավանդական հավաքին:

Դեկտեմբերի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բոնն (Գերմանիա)` մասնակցելու Աֆղանստանում Անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 6-7-ը նախարար Նալբանդյանը Վիլնյուսում կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---