«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն ու «Հայբիզնեսբանկը» կմիանան «RIA Money Transfers» վճարահաշվարկային համակարգին

«ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն ու «Հայբիզնեսբանկը» կմիանան «RIA Money Transfers» վճարահաշվարկային համակարգին

PanARMENIAN.Net - «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ն ու «Հայբիզնեսբանկը» «RIA Money Transfers» դրամական փոխանցումների միջազգային համակարգին միանալու թույլտվություն են ստացել:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը, նման որոշում է ընդունվել նոյեմբերի 30-ին Արթուր Ջավադյանի նախագահությամբ ՀՀ ԿԲ խորհրդի նիստում:

«RIA Money Transfers»-ը դրամական փոխանցումների միջազգային համակարգ է, որը ներկայացված է աշխարհի ավելի քան 110 երկրներում: Համակարգի ցանցը ներառում է ավելի քան 100 հազ. կետ, որոնցից ավելի քան 20 հազ. գործակալական, ինչպես նաև սեփական կետեր են խոշորագույն երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Բելգիան, Ավսրտալիան:

4  30.11.11 - ACBA բանկի գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---