ՊԵԿ-ը հրապարակել է 2012 թ. ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկը30 նոյեմբերի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ոչ թե ստուգում, արձանագրում և պատասխանատվության միջոցների կիրառում, այլ կանխարգելում. գործունեության այս սկզբունքն է որդեգրել Պետական եկամուտների կոմիտեն: Եվ արդեն այսօր ՊԵԿ-ը հրապարակել է այն կազմակերպությունների ցանկը, որտեղ նախատեսում է ստուգումներ իրականացնել 2012թ. ընթացքում: Հաջորդ տարվա հունվարի 1-ից ստուգումներն իրականացվելու են բացառապես ռիսկային չափանիշների վրա հիմնված հարկ վճարողների ընտրության համակարգի միջոցով, որը թույլ կտա ստուգման ենթակա կազմակերպությունների ընտրությունը կատարել առավել օբյեկտիվ և ռիսկային չափանիշների հիման վրա` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և մարդկային գործոնի ազդեցությունն այդ գործընթացի վրա: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հսկողական մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել դրանց արդյունավետությունը և դարձնել առավել հասցեական: Կոմիտեն իր առջև խնդիր է դրել հարկ վճարողների նկատմամբ հսկողությունը կազմակերպել ճիշտ պահին և առավել արդյունավետ գործիքների կիրառմամբ` հնարավորինս նվազեցնելով անհարկի ներգործությունը, հայտնում է ՊԵԿ մամլո ծառայությունը: Կոմիտեն թեստավորել և գործարկել է ռիսկի համակարգը: Արդյունքում առաջին անգամ ըստ ռիսկայնության գնահատվել և կայքում տեղադրվել են 2012-ի ընթացքում ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը: Այն տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքէջի «Հարկային տեղեկատվություն» բաժնում (taxservice.am): Ռիսկերի գնահատման համակարգը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մասնագետների հետ համատեղ: Ինչպես համակարգի շնորհանդեսի ժամանակ նշեց ՊԵԿ Ռազմավարական ծրագրավորման վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը, ՙռիսկերի գնահատումն իրականացվում է ռիսկային չափանիշների հիման վրա, որոնք ձևավորվում են հարկային մարմնի կենտրոնական տեղեկատավական բազայում առկա տվյալների վերլուծության արդյունքում: Ընդ որում, հարկ վճարողների միանման խմբերի համար սահմանվում են իրենց բնորոշ ռիսկային չափանիշները, որպեսզի փոքր ու խոշոր հարկ վճարողների համար չկիրառվեն միանման մոտեցումներ: Ավելին, մատնանշվում է, թե հնարավոր ռիսկը որ հարկատեսակի և որ ռիսկային չափանիշի ուղղությամբ է: Ավտոմատացված համակարգը կարող է գնահատված հարկ վճարողներին դասակարգել նաև ըստ առանձին հարկային տեսչությունների՚: Հարկ վճարողներն իրենք էլ կտեսնեն, որ հարկային մարմինը տարբերակված մոտեցումներ է ցուցաբերում ռիսկային և բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ: Այս առումով առավել կարևորվում է ինքնագնահատման սկզբունքի զարգացումը, երբ հարկատուներն առանց հարկային մարմնի միջամտության իրենց գործունեության արդյունքների հիման վրա ինքնուրույն և ճշգրիտ հաշվարկում են իրենց հարկային պարտավորություններն ու կատարում համապատասխան հարկային վճարումներ: Այս ամենը, սակայն, ըստ ՊԵԿ հարկային հսկողության համակարգման բաժնի գլխավոր հարկային տեսուչ Սևակ Ոսկանյանի, «չի նշանակում հսկողության թուլացում. դրան զուգահեռ առավել ակտիվ, բայց տեղին, կիրառվելու են կանխարգելիչ հսկողական գործիքներ` չափագրումներ, հսկիչ գնումներ, կամերալ ուսումնասիրություններ, ելակետային տվյալների, չգրանցված աշխատողների, ակցիզային դրոշմանիշերի, ՀԴՄ-ների ստուգումներ: Դրանք այն կանխարգելիչ միջոցառումներն են, որոնք զգոն կպահեն հարկ վճարողներին և կմղեն առավել ճշգրիտ ինքնագնահատման ու հարկային պարտավորությունների կատարման»: Օրենքը սահմանում է նաև ստուգումների հաճախականությունը. մասնավորապես, բարձր ռիսկայնության խմբում գտնվող հարկ վճարողների մոտ ստուգումներ կարող են իրականացվել ոչ ավելի հաճախ, քան տարին 1 անգամ, միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` 3 տարին մեկ անգամ, իսկ ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` 5 տարին 1 անգամ: Օրենքի համաձայն տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսվարողների առնվազն 70%-ը պետք է կազմեն բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված սուբյեկտները, իսկ ցածր ռիսկայնության խմբում ընդգրկվածները` առավելագույնը 5%-ը, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |