17 դեկտեմբերի 2003 - 19:21 AMT
ՀԱՅ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՀՈՒՆՎԱՐԻՆ ԿԱՅՑԵԼԵՆ ԲԱՔՈՒ
Հայաստանի զինված ուժերի Գլխավոր Շտաբի երեք սպաներ կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին, որը կկայանա հունվարի առաջին կեսին Բաքվում: Այդ մասին այսօր «Մեդիամաքս» գործակալությանն է հաղորդել Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նա նշել է, որ հաջորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանում անցկացվելիք զորավարժություններին Հայաստանը ներկայացված կլինի մեկ ջոկով: