ՄԱԿ ԳՎ-ն պահանջել է Իսրայելից դադարեցնել արաբական տարածքների օկուպացիան

ՄԱԿ ԳՎ-ն պահանջել է Իսրայելից դադարեցնել արաբական տարածքների օկուպացիան

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԳՎ-ն պահանջել է Իսրայելից դադարեցնել արաբական տարածքների օկուպացիան, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Այդ պահանջները շարադրված են մի շարք բանաձևերում, որոնք ընդունվել են ՄԱԿ ԳՎ ներկայիս նիստի ընթացքում, որը նվիրված էր մերձավորարևելյան կարգավորմանը:

Գլխավոր վեհաժողովը պահանջել է, որ Իսրայելը հեռանա գրավյալ տարածքներից՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, ապահովելով Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքը»:

Հորդորելով կատարել նախկին պայմանավորվածությունները՝ ՄԱԿ ԳՎ-ն խորհուրդ է տալիս այդ կապակցությամբ միջազգայն խորհրդաժողով գումարել Մոսկվայում, ինչպես նախատեսված է ԱԽ 2008թ. թիվ 1850 բանաձևով՝ խաղաղ գործընթացի առաջխաղացման նպատակով:

Մինչ օրս խորհրդաժողովի գումարումը Մոսկվայում հետաձգվում էր իսրայելցիների և պաղեստինցիների միջև հարաբերությունների սրման պատճառով:

Վեհաժողովը կոչ է արել հակամարտության կողմերին «դրսևորել հանգստություն և զսպվածություն, ձեռնպահ մնալով սադրիչ գործողություններից և խոսքերից, որոնք կարող են հեշտությամբ վիրավորել կրոնական ու մշակութային զգացմունքները»: ՄԱԿ ԳՎ-ն կոչ է արել վերացնել ՀԱԿ-երն ու անձանց և ապրանքների տեղաշարժի այլ խոչընդոտները Պաղեստինի օկուպացված ողջ տարածքում՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը, ինչպես նաև «պահպանել ամբողջ գրավյալ Պաղեստինի տարածքի միասնականությունն ու ամբողջականությունը՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---