17 դեկտեմբերի 2003 - 19:01 AMT
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ ԿՀԵՌԱՐՁԱԿՎԵՆ ՄԻԱՅՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
Լրատվական ծրագրերի հայերեն թողարկումները կհեռարձակվեն միայն Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել հայերեն թողարկումների խմբագրության համակարգող Սուսաննա Խաչատրյանը, Վրաստանի պետական հեռուստատեսության ղեկավարությունը տվյալ փուլում առավել նպատակահարմար է գտնում նորությունների հայերերն եւ ադրբեջաներեն թողարկումների հեռարձակումը ոչ թե համապետական, այլ տարածաշրջանային մասշտաբով: Համապատասխանաբար, ադրբեջաներեն թողարկումների հեռարձակումը կիրականցվի միայն Քվեմո-Քարթլիի տարածաշրջանում, որտեղ հիմնականում
բնակվում են ադրբեջանցիներ: