Հրանտ Մելքումյանն առաջին տեղն է գրավել Ստամբուլի շախմատի մրցաշարում

Հրանտ Մելքումյանն առաջին տեղն է գրավել Ստամբուլի շախմատի մրցաշարում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը առաջին տեղը զբաղեցրեց Ստամբուլում «Շիշլի» հայկական ակումբի կազմակերպած մրցաշարում: Հայ շախմատիստը 10 հնարավորից վաստակեց 8,5 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Իսկ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը Հնդկաստանի Վիսակհապատնամ քաղաքում անցկացվող օփենում վերջին տուրից առաջ 10 հնարավորից ունեն 7,5-ական միավոր: Նրանք մեկ միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտայից (Հնդկաստան):

Եզրափակիչ տուրում Պետրոսյանը սպիտակներով խաղում է Գուպտայի, իսկ Անդրիասյանը` սևերով միջազգային վարպետ Սահաջ Գրովերի (Հնդկաստան) հետ:

Ռաֆայել Վահանյանը դեկտեմբերի 3-11-ը Չեխիայի Մարիանսկե Լազնե քաղաքում կմասնակցի «Ձնծաղիկներ» - «Հին ձեռքեր» մրցախաղին: «Հին ձեռքեր» թիմի կազմում, Վահանյանից բացի, հանդես կգան Ռոբերտ Հյուբները, Վլաստիմիլ Հորտը և Բորիս Գուլկոն: «Ձնծաղիկներ» թիմում են Տանյա Սաչդևը, Նատալյա Պոգոնինան, Եվա Կուլովանան և Մարիա Մուզիչուկը, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---