1 դեկտեմբերի 2011 - 12:50 AMT
Դեկտեմբերին ՍԹԱՐ-ը խոստանում է նվերների և անակնկալների խենթություն

Դեկտեմբեր ամիսը ՍԹԱՐ-ում կլինի անակնկալներով լի: Դեկտեմբերի 1-ին ցանցում կմեկնարկի 2 ամանորյա նախագիծ` «ՆվերՔարտ Ձեր հարազատներին» և «Նվերների խենթություն» անվանումներով, հայտնումէ ընկերության մամլո ծառայությունը: «Մենք պատրաստել ենք երկու տոնական նախագիծ, որոնց շնորհիվ ամանորյա գնումները կդառնան հաճելի և շահավետ ոչ միայն մեր հաճախորդների, այլ նաև նրանց հարազատների համար»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մ. Հարությունյանը:

«ՆվերՔարտ Ձեր հարազատներին» նախագիծը մեկնարկում է նոյեմբերի 29-ին. այդ օրից մինչև դեկտեմբերի 20-ը ՍԹԱՐ առևտրային ցանցի բոլոր խանութներում կվաճառվեն ՆվերՔարտեր 10 000 և 25 000 դրամ արժողությամբ:

«Հավատարիմ մնալով մեր բրենդի արժեքներին` մենք կրկին շուկա ենք թողարկում նորույթ` ՆվերՔարտ, որն արտերկրում արդեն իսկ մեծ մասսայականություն է վայելում»,- շարունակեց Մ. Հարությունյանը` հավելելով, որ ներկայիս ժամանակի սղության պայմաններում ՆվերՔարտը կդառնա լավագույն լուծումը հարազատների համար նվեր ընտրելիս:

ՍԹԱՐ ՆվերՔարտը նաև հնարավորություն կտա գնորդներին կուտակելու 400 և 1 000 միավոր իրենց ՍթարՔարտին և մասնակցելու նվերների աննախադեպ խաղարկությանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին, որի ընթացքում կխաղարկվեն` 90 արժեքավոր նվերներ Ջաաան գազավորված ըմպելիքների, 100 արծաթյա յուրօրինակ զարդ Ara Silver-ի, 100 եռամսյակային բաժանորդագրություն IQ ամսագրի և 5 տոնական ընթրիքի հրավիրատոմս 2 անձի համար Նոյան Տուն ռեստորանի կողմից: ՆվերՔարտերի վաճառքը կիրականանա նաև Ֆրեշ սուպերմարկետներում:

Մյուս նախագիծը` «Նվերների խենթություն», կմեկնարկի դեկտեմբերի 1-ից մինչև 15-ը. այս օրերին գնումներ կատարելը ՍԹԱՐ ցանցի 12 սուպերմարկետներում* և Ֆրեշի 4 խանութներում** կդառնա իսկական տոն բոլոր հաճախորդների համար` շատ գնումներ, շատ նվերներ: ՍԹԱՐ և Ֆրեշ ցանցի բացարձակապես բոլոր հաճախորդները, կատարելով 20,000 և ավելի դրամի գնումներ դեկտեմբեր ամսվա առաջին 2 շաբաթվա ընթացքում, իրենք կընտրեն իրենց համար ցանկալի նվերն ամանորյա ակցիայում ներկայացված 9500 նվերների ցանկից: