1 դեկտեմբերի 2011 - 13:07 AMT
Վյաչեսլավ Կովալենկո. Հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովը հավանաբար կկայանա 2012թ աշնանը

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովը հավանաբար կանցկացվի 2012թ աշնանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Նրա խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ մարտին ՌԴ-ում կանցկացվեն նախագահական ընտրություններ, իսկ Հայաստանում՝ մայիսին խորհրդարանական:

Դեսպանը հաղորդեց, որ հունվարին Մոսկվայում կկայանա երկրորդ համաժողովի նախապատրաստությամբ զբաղվող աշխատանքային խմբի հանդիպումը: Նա ընդգծել է, որ չնայած ընտրություններին՝ համաժողովի նախապատրաստումը կշարունակվի:

.

Կովալենկոն վստահություն հայտնեց, որ երկրորդ համաժողովի ընթացքում կբացառվեն թերությունները, որոնք թույլ էին տրվել առաջինի ժամանակ:

Այն հարցին, թե ինչպես կարող են նոր իշխանությունների ընտրման դեպքում ընտրություններն ազդել համաժողովի վրա, դեսպանն ընդգծեց, որ «մեր երկրների միջև ազգային շահերն ավելի բարձր են դասվում, քան անձնականները»:

Ապրիլի 18-20 Երևանում կայացավ առաջին Հայ-ռուսական միջտարածաշրջանային «Դեպի նոր միջտարածաշրջանաիյն նվաճումներ հայ-ռուսական համագործակցային հարաբերություններում» համաժողովը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահների աշխատակազմերի հովանավորությամբ՝ «Եվրասիական հետազտությունների ինստիտուտի» զարգացման ֆոնդի և Ռուսհամագործակցության կողմից: