1 դեկտեմբերի 2011 - 13:35 AMT
Մանոլո Սանտանա. Եթե ոչ մի անկանխատեսելի բան տեղի չունենա, Իսպանիան Արգենտինային կհաղթի 4:1 կամ 3:2 հաշվով

Անցյալում հայտնի իսպանացի թենիսիստ Մանոլո Սանտանան կարծում է, որ իր երկրի հավաքականը պետք է Դևիսի գավաթի եզրափակչում առանց էական խնդիրների հաղթի Արգենտինային:

«Եթե գնահատելու լինենք Արգենտինայի հաղթանակի շանսերը 0-10 սանդղակով, ապա ես դժվարությամբ 2 կգնահատեմ: Իսպանիան պարզապես ավելի լավն է: Մեր հավաքականը խաղում է տանը, հարազատ տրիբունաների ներքո: Մեր խաղացողներն ավելի լավ են խաղում հողի, խոտի, հարդի վրա: Եթե պետք լինի, նրանք Արգենտինայից ավելի լավը կլինեն անգամ անվավոր չմուշկներում»,- Սանտանայի խոսքերը փոխանցում է gotennis.ru-ն:

Նրա խոսքով, եթե ոչ մի անկանխատեսելի բան չլինի, Իսպանիան կհաղթի 4:1 կամ 3:2 հաշվով:

Դևիսի գավաթի Իսպանիա- Արգենտինա եզրափակիչը կկայանա Սևիլիայում դեկտեմբերի 2-4: