1 դեկտեմբերի 2011 - 13:43 AMT
Յուքոմը բարձրացնում է ինտերնետի արագությունը

Յուքոմ ընկերությունը ձմեռային տոների կապակցությամբ բարձրացնում է իր բոլոր բաժանորդների ինտերնետի արագությունները: Այժմ տրամադրվող ինտերնետ հասանելիության նվազագույն արագությունը ֆիզիկական անձանց համար դառնում է 8Մբ/վ, որի արժեքն է 8000 դրամ: Այս մասին հայտնում են ընկերության մամլո ծառայությունից։

Ինտերնատային մյուս փաթեթների արագությունները դարձել են 12Մբ/վ` 12000 դրամով, 15Մբ/վ` 15000 դրամով: Բարձրացվել են նաև Երեքը մեկում բոլոր փաթեթներում ներառված ինտերնետի արագությունները և այժմ Կլասսիկ, Ռոք և Ջազզ փաթեթներում գործում է համապատասխանաբար 15 Մբ/վ, 18 Մբ/վ և 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ:

Նոր բաժանորդները առանց երկարաժամկետ պայմանագիր կնքելու կստանան արդեն ավելի արագ ինտերնետ` նախկին սակագներով, իսկ հին բաժանորդների ինտերնետ արագությունները կբարձրանան ավտոմատ կերպով` սկսած դեկտեմբերի 1-ից: Բարձրացված արագություններից բաժանորդները կօգտվեն ամբողջ ձմեռ: