Մանկական Եվրատեսիլի հոլանդացի մասնակից Ռեյչելը Ռիհաննայի երկրպագու է 1 դեկտեմբերի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի ֆավորիտ հոլանդացի Ռեյչելը երգելու է «Teenager» (Դեռահաս) երգը, որն ըստ երգչուհու, իր մասին է: Նա այս երգով ցանկանում է ցույց տալ, թե որքան լավ է լինել դեռահաս: Մրցույթի մասնակիցներից Ռեյչելն իր նախապատվությունը տալիս է Ուկրաինայի ներկայացուցչուհի Կրիստալին, ում երգը, ըստ նրա, լավագույնն է: «Դեռահաս»-ի սիրելի երգչուհին Ռիհաննան է, և ազատ ժամանակ նա կատարում է սիրելի երգչուհու երգերը: «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը տեղի է ունենալու դեկտեմբերի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները: Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան: Հայաստանը ներկայանալու է 4-րդ համարի տակ: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |