Գուրգեն Եղիազարյան. Լյուստրացիայի մասին օրենքը խայտառակություն է և ուղղված է Հայաստանի դեմ

Գուրգեն Եղիազարյան. Լյուստրացիայի մասին օրենքը խայտառակություն է և ուղղված է Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկած Լյուստրացիայի` գաղտնազերծման մասին օրինագիծը հետապնդում է զուտ ներքաղաքական խնդիրներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց 1990-95 թվականներին խորհրդարանի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը` նշելով, որ ինքն էլ է 1992 թվականին նմանատիպ օրինագիծ առաջադրել, սակայն իր նպատակները եղել են բոլորովին այլ:

«Համաներում, իշխանական մարմինների կամավոր հրաժարական, եթե նախկինում համագործակցել են ԿԳԲ-ի հետ, բացահայտել այն անձնաց գործերը, ովքեր հրաժարական չեն տա: Թող «Ժառանգությունը» բացահայտի իրենց գերխնդիրը, և գուցե ես էլ նրանց հետ կհամաձայնեմ»,- ասաց Ալբերտ Բաղդասարյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՍԴՀԿ ներկայացուցիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ օրինագծի նպատակն է Հայաստանը թուլացնել, կամազուրկ, փալաս երկիր դարձնել. «Եթե չլինի ազգային անվտանգության ցանց, ինչպե՞ս են պայքարելու անվտանգության համար»:

Նա նշեց, որ նախկին ԽՍՀՄ անդամներից նման օրինագիծ ընդունածներից 8-ից 7-ը ԵՄ անդամ են և ներքին ու արտքաին անվտանգության խնդիր չունեն. «Միայն Վրաստանը ԵՄ անդամ չէ, այն էլ շատ մոտ է, կարելի է ասել` շեմին է: Այս օրենքը խայտառակություն է և ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---