ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսավորել է ինտերնետի տրամադրման ոլորտի առաջատարներից մեկին՝ ADC-ին

ՎՏԲ -Հայաստան Բանկը ֆինանսավորել է ինտերնետի տրամադրման ոլորտի առաջատարներից մեկին՝  ADC-ին

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ շարունակում է ընդլայնել ՀՀ տնտեսության ֆինանսավորման ծավալները:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ շարունակում է ընդլայնել ՀՀ տնտեսության ֆինանսավորման ծավալները, դիֆերսիֆիկացնելով Բանկի վարկային պորտֆելի ճյուղային կառուցվածքը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կողմից տրամադրվել է ֆինանսավորում ինտերնետի լայնաշերտ կապի և տվյալների փոխանցման ոլորտի առաջատար ընկերություններից մեկին – «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ (Էյ Դի Սի):

Վարկային սահմանաչափի շրջանակներում կֆինանսավորվեն ընկերության հիմնական միջոցների ձեռք բերման և արդիականացման ծախսերը, ինչպես նաև ավարտին կհասցվի «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ միաձուլումը հեռահաղորդակցության շուկայի խոշորագույնմասնակիցներից մեկի հետ:

Տվյալ ֆինանսավորումը թույլ կտա ընկերությանը բարձրացնել սպասարկման որակը և ընդլայնել կորպորատիվ և ֆիզիկական անձհանդիսացող հաճախորդներին մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը:

ՎՏԲ -Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ` Վ. Օվսյաննիկով. «Նշյալ գործարքի իրականացման համարՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների թիմը ակտիվորեն համագրծակցել է «Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ տարբեր մասնագետների հետ, ինչը թույլ է տվել համալիր գնահատել ընկերության բիզնեսը և գործարքի կառուցվածքը կազմել ոչ ստանդարտ եղանակով: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համարում է հեռահողորդակցությունը ՀՀ տնտեսության համար առաջնային և ռազմավարականոլորտ, որտեղ ֆինանսական հաստատությունները պետք է ցուցաբերեն հաճախորդների հետ համագործակցության և ֆինանսավորման նորմոտեցումներ:

«Արմենիա Դեյթաքոմ քամփնի» ՓԲԸ Տնօրինության խորհրդի նախագահ` Խաժակ Կարայանն ասել է. «Մենք ուրախ ենք, որ այս գործարքը կնքվեց ՎՏԲ-Հայաստան բանկի հետ, որի հետ մենք ակտիվորեն համագործակցել ենք գործընթացի իրականացման ընթացքում, երբ վերլուծվում էր մեր ներկա ցուցանիշները և ապագայում ընդլայնման ռազմավարությունը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Էյ Դի Սի ընկերության ստացված օպերացիոն եկամուտը ՎՏԲ-Հայաստան բանկին ներշնչեց վստահություն անհրաժեշտ ֆինանսավորում տրամադրելու համար: Կնքելով սույն համաձայնագիրը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ վստահորեն իր վրա է վերցնում ՀՀ տնտեսության հետագա զարգացման աճի նախաձեռնությունը»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---