Արմեն Աղայան. Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է հիմնվեն ՀՀ և ԼՂՀ համատեղ պետության սկզբունքի վրա

Արմեն Աղայան. Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է հիմնվեն ՀՀ և ԼՂՀ համատեղ պետության սկզբունքի վրա

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Արմեն Աղայանը սխալ է համարում Հայաստանում սկսված բանակցային գործընթացը Ղարաբաղի խնդրի շուրջ, որը հիմնված է ԼՂՀ որպես անկախ պետության սկզբունքի վրա: Նա նշելէ, որ 90-ականների սկզբում Հայաստանի իշխանություններն անտեսեցին Հայաստանի և ԼՂԻՄ Գերագույն խորհրդների 1989թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը Լեռնային Ղարաբաղի Հայաստանին միանալու մասին: «Արցախի խնդիրը իրավական տեսակետից մեզ համար լուծվել է արդեն խորհրդային տարիներին»,-ասել է նա:

Ըստ Աղայանի, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած վերնախավի նման որոշումը պայմանավորված էր սկզբում Ադրբեջանի հետ պատերազմում պարտության վախով, իսկ հետո այն վախով, որ հաղթանակի դեպքում Հայաստանը կճանաչվի ագրեսոր և կարժանանա նախկին Հարավսլավիայի ճակատագրին:

Իր հերթին «Ժառանգություն» խորհրդարանական խմբկացության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված ուղին է: Նա նշել է, որ ամեն դեպքում ԼՂՀ-ի Հայաստանին միանալու և ԼՂՀ անկախության կոմղնակիցներին միավորում է այն, որ նրանք չեն տեսնում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Ինչ վերաբերում է ապագայում Արցախի միավորմանը Հայաստանի հետ, ապա, ըստ Սաֆարյանի, դա պետք որոշեն ապագա սերուդները, իսկ այժմ ամենակարևորն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---