Անկարան Թեհրանին բողոքի նոտա է ուղղել

Անկարան Թեհրանին բողոքի նոտա է ուղղել

PanARMENIAN.Net - Անկարան Թեհրանին բողոքի նոտա է ուղղել՝ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի տիեզերաօդային ուժերի հրամանատար գնդապետ Ամիրալի Հաջիզադեի հայտարարությունից հետո, ըստ որի Իրանը կհարվածի Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ՀՀՊ տարրերին՝ Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ջիդդում հայտարարել է, որ Իրանի ԱԳՆ ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ քննարկել է այդ հարցը, ընդ որում Իրանի նախարարը նշել է, որ Հաջիզադեի հայտարաությունները չեն արտացոլում պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը: Անդրադառնալով Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա հարձակմանը՝ Դավութօղլուն նշել է, որ նմանատիպ գործողությունները չեն համապատասխանում «պարսիկ ժողովրդի բարձր մշակույթն»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---