1 դեկտեմբերի 2011 - 17:28 AMT
Մոսկվայում կայացել է հայկական «Հավերժ կտակ» փաստագրական ֆիլմի պրեմիերան

Նոյեմբերի 29-ին Մոսկվայի «Ռոլան» կինոթատրոնում կայացել է «Հավերժ կտակ»փաստագրական ֆիլմի պրեմիերան՝ ղարաբաղյան պատերազմի հերոս, Արցախի Մարտական Խաչի շքանշանի ասպետ, պահեստային մայոր Պավլիկ «Ապարանցի» Մանուկյանի մասնակցությամբ: Ֆիլմն ուժեղ տպավորություն է թողել: Հանդիսատեսի մեծամասնությունը կինոդահլիճից արցունքն աչքերին էր դուրս գալիս, իսկ ով խոսքեր չէր գտնում արտահայտվելու համար, ցուցադրմանը ներկա գտնվող Պավլիկ «Ապարանցի»՛ Մանուկյանին հոտնկայս են ողջունեց՝ երեք անգամ:

Սա հայրենիքի նկատմամբ անվերջ սիրո, հայրենի հողի նկատմամբ հավատարմության, գլխավոր հերոսի մեծ զոհողության մասին է, ինչը նա պատրաստ է բազմիցս կրկնել Արցախը պահելու համար: «Հավերժական կտակը» մեր հայրերի թողած ժառանգությունն է, որը թողնում են այն հույսով, որ մենք դա կպահպանենք և նույնքան խնամքով, սիրով, զոհողությամբ կվերաբերենք, ինչպես իրենք: Արցախն ինչ-որ հողակտոր չէ, դա վայր է, որտեղ ապրում է հայոց ոգին, իսկ ընդերքում հոսում է հայկական արյունը:

Ֆիլմը հանդիսանում է փաստագրության հրաշալի օրինակ. հանդիաստեսը կարծես թե գլխավոր հերոսի հետ քայլում է Արցախով, թափառում գերեզմանատանը, որտեղ թաղված են քաջ հայորդիները: Ողջ ֆիլմի ընթացքում զգացվում է կորստի ցավը. գլխավոր հերոսն այդ մարտում կորցրել է իր ընկերներին ու համակիրներին և ժամանակը այդ ցավը չի մեղմի: Երաժշտական ուղեկցությունը, 92-94-ականների պահոցային ձայնագրությունները, Արցախի հիասքանչ տեսարանները հնարավորություն են տալիս «մտնել» ֆիլմի մեջ՝ անգամ չիմանալով լեզուն: Իսկ տվյալ պատմության փաստերը անմիջապես պատերազմի մասնակցի և ականատեսի շուրթերից, պարզապես ցնցող են: