Իլեանա Ռոս-Լեյտինեն. Հայոց ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն անմիջականորեն Հայաստանն ու Թուրքիան

Իլեանա Ռոս-Լեյտինեն. Հայոց ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն անմիջականորեն Հայաստանն ու Թուրքիան

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն անմիջականորեն Հայաստանն ու Թուրքիան, այլ ոչ թե ԱՄՆ Կոնգրեսը: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, կոնգրեսական Իլեանա Ռոս-Լեյտինենը, գրում է թուրքական Star-ը:

«Այդ բռնի գործողությունները մեծ ողբերգություն էին, սակայն այդ սպանություններին ճիշտ պատմական ճանաչում տալը շատ զգայուն թեմա է»,- հայտնել է նա:

2010թ. հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 43 «կողմ» և 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ քվեարկեց քրիստոնեական եկեղեցիների վերադարձման օգտին (H.Res.306): Այս տարվա մարտին նույնպիսի բանաձև ընդունվեց հունական լոբբիի ճնշման ներքո (H.Res.180):

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձևին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում և Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---