Բզիկեբին հաջողություն է մաղթում «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի բոլոր մասնակիցներին

Բզիկեբին հաջողություն է մաղթում «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի բոլոր մասնակիցներին

PanARMENIAN.Net - Վրացական Բզիկեբի խումբը, որը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2008»-ին, հաջողություն է մաղթում այս տարվա մրցույթի բոլոր մասնակիցներին: Խումբն այս օրերին գտնվում է Երևանում և եկել է աջակցելու իր երկրի ներկայացուցիչներին` Candy խմբին: Նրանք նշեցին, որ բոլոր մասնակիցներն, անխտիր, լավն են, սակայն նրանք աջակցելու են իրենց երկրի ներկայացուվիչներին:

Բզիկեբի խումբը բաղկացած է երեք ներկայացուցիչներից: Նրանք են Մարիամ Թաթուլաշվիլին, Մարիամ Կիկուաշվիլին և Գիորգի Շիոլաշվիլին: Նրանք «Մանկական Եվրատեսիլ 2008» երգի մրցույթում հաղթանակ տարան իրենց «Բզզ» երգով: Այդ ժամանակ նրանք 10 տարեկան էին: Վրաստանի պատվիրակության ղեկավար Մայա Բիչիկաշվիլին նշեց, որ նրանք մինչ այսօր հետաքրքիր են Եվրոպայի համար և նրանց բավական շատ են հրավիրում տարբեր համերգներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---