Նորվեգիայում որոշել են կրկին բացել իրենց դեսպանությունը Իրանում

PanARMENIAN.Net - Նորվեգիայի իշխանությունները որոշել են կրկին բացել իրենց դեսպանությունը Իրանում, որը փակվել էր Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա տեղի ուսանողների հարձակումից հետո:

Ինչպես հայտնել է Նորվեգիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հիլդա Սթեյնֆելդը, դեսպանատունը կրկին բացվել է դեկտեմբերի 1-ին` այն բանից հետո, երբ նորվեգական դիվանագետները վերանայել են Թեհրանում անվտանգության մակարդակի գնահատականը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նորվեգիան իրանական իշխանություններին խնդրել է ապահովել Թեհրանում դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը: Կատարված աշխատանքի արդյունքների մասին Օսլոյում Իրանի դեսպանը ավելի ուշ պետք է հաղորդի Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությանը:

Նոյեմբերի 29-ին արմատական տրամադրված մի խումբ իրանական ուսանողներ բողոքի ակցիա էին կազմակերպել Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները խուժել էին բրիտանական դիվանագիտական առաքելության շենք, պոկել և այրել Միացյալ Թագավորության դրոշը` փոխարենը ամրացնելով իրանական դրոշը: Բողոքարարները նաև թափանցել էին դիվանագիտական ներկայացուցչության մեկ այլ շենք, որտեղից գաղտնի փաստաթղթեր են առևանգել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---