2 դեկտեմբերի 2011 - 10:10 AMT
«Ռոյթերսի» սեփականատերերը պաշտոնաթող են արել գործակալության ղեկավարին ֆինանսական կորուստների պատճառով

2012թ. հունվարի 1-ից «Ռոյթերսի» գլխավոր գործադիր տնօրեն Թոմ Գլոսերը հեռանում է իր պաշտոնից, հայտնում է գործակալությունը: Գլոսերին կփոխարինի 52-ամյա կառավարիչ տնօրեն Ջեյմս Սմիթը:

Գրլոսերը գլխավորեց գործակալությունը 2001թ.՝ դառնալով առաջին ամերիկացին այդ պաշտոնում: Նա հայտնի է նրանով, որ վերակառուցեց ընկերությունը, որը նախատեսում էր նաև աշխատակիցների զանգվածային կրճատումներ:

Պաշտոնանկության պատճառ հանդիսացավ «Ռոյթերսի» բաժնետոմսերի գնի անկումը վերջին ամիսներին: Գործակալության բաժնետոմսերի 55 տոկոսը պատկանում է Թոմսոն ընտանիքին, որի կորուստները կապված «Ռոյթերսի» հետ կազմել են 5,5 մլրդ դոլար: