2 դեկտեմբերի 2011 - 10:38 AMT
Միջազգային Transparency International կազմակերպությունը որոշել է դադարեցնել համագործկցությունը FIFA-ի հետ

Միջազգային Transparency International (TI) կազմակերպությունը որոշել է դադարեցնել համագործկցությունը FIFA-ի հետ, որի ղեկավարությունը դիմել է իրեն մի շարք կոռուպցիոն սկանդալներից հետո:

Transparency International, որը հայտնի է աշխարհի պետությունների կոռումպացվածության վարկանիշով, նշում է, որ իր երկու կարևոր առաջարկություններին ուշադրություն չի դարձվել:

Նախ, ՖԻՖԱ-ի կողմից TI փորձագետին ֆուտբոլային ֆեդերացիայում բարեփոխումներ անցկացնելու համար վարձատրելը խախտում է նրա անկախությունը:

Ինքը փորձագետը՝ Մարք Պիտը, հայտարարել է, որ չի քննելու հին սկանդալները, որոնց հետաքննումը TI մյուս առաջարկությունն էր:

Transparency-ի հայտարարությունները ՖԻՖԱ-ում բարեփոխումների նկատմամբ հավատը կոտրում է: Դրանք ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Զեպ Բլատտերը, նշում է Բի-Բի-Սիի սպորտային մեկնաբան Ալեքս Կեպստիկը:

ՖԻՖԱ-ն հրաժարվել է մեկնաբանել TI որոշումը:

Transparency-ի սպորտի վերաբերյալ հարցերում խորհրդական Սիլվիա Շենկն ասել է, որ Մարկ Պիտը չի կարողանա ֆեդերացիայից անկախ մնալ, եթե ՖԻՖԱ-ն նրան վճարում է:

«Մենք ենթադրում ենք, որ եթե ՖԻՖԱ-ն ինչ-որ մեկին վճարում է, ապա այդ մարդը չի կարող լինել անկախ հանձնաժողովում: Նա ՖԻՖԱ-ի հետ համաձայնագիր ունի, իսկ դա նշանակում է, որ նա անկախ չէ»,- Շենկի խոսքերը փոխանցում է BBC-ին: