Կարլ Դևիս-Բարեթ. Մարդիկ սմարթֆոն գնում են ըստ բրենդի, այլ ոչ ըստ օպերացիոն համակարգի

Կարլ Դևիս-Բարեթ. Մարդիկ սմարթֆոն գնում են ըստ բրենդի, այլ ոչ ըստ օպերացիոն համակարգի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Երևանում էր «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի DPE տեխնիկական գծով ղեկավար Կարլ Դևիս-Բարեթը, որը Մայքրոսոֆթի Ինովացիոն կենտրոնում հանդես եկավ երեք սեմինարով՝ «Հաքաթոն Երևան 2011»-ի մասնակիցների և բոլոր հետաքրքրվողների համար։Երեկ նա ներկայացրեց Windows Phone 7 (WP7) օպերացիոն համակարգը։ Ըստ Կարլ Դևիս-Բարեթի, բոլոր օպերացիոն համակարգերը (ՕՀ), սովորաբար շեշտը դնում են icon-ների (պատկերների) վրա։

«Եթե ուշադիր դիտեք այլ օպերացիոն համակարգերի ինտերֆեյսներին, ապա կտեսնեք տարբեր ծրագրերի icon-ներ։ Windows Phone 7-ում դուք տեսնում եք մարդկանց։ Ի վերջո մարդիկ հեռախոսն օգտագործում են մարդկանց հետ շփվելու համար։ Եթե այլ ՕՀ-ներում օգտագործողը մտնում է որևէ ծրագիր, որ իմանա, թե իր ընկերներն ինչ են անում, գրում, խոսում, որտեղ են և այլն, ապա Windows Phone 7-ում օգտագործողը մտնում է icon-ի մեջ և մի տեղում տեսնում մարդու բոլոր գրառումները, վերբեռնած վերջին նկարները, գտնվելու վայրը, ծնունդը, ողջ գործունեությունն ինտերնետում։ Windows Phone 7-ում մի տեղում հավաքվում են մարդու բոլոր էջերի տեղեկությունները և զանգահարելուց առաջ դուք միանգամից իմանում եք, ինչ է արել կամ անում ձեր ընկերը», - նշեց Կարլ Դևիս-Բարեթը։

Ըստ նրա, մի բան է ձեռք բերել օգտագործող, այլ բան մշտապես պահել օգտագործողին։ Նրա խոսքով, Windows Phone Marketplace-ը շատ արագ է աճում և պարունակում է արդեն 40 000 ծրագիր։ Նա նաև ներկայացրեց Windows Phone 7-ի բրաուզերը՝ IE9-ը և ՕՀ-ում ներկառուցված Bing որոնողական համակարգը։

Բազմաթիվ մարդիկ սմարթֆոն գնելիս չեն տարբերում օպերացիոն համակարգերը և չեն հասկանում դրանց միչև տարբերությունները։ Ինչու՞ մարդիկ պետք է գնեն հենց Windows Phone-ով աշխատող սմարթֆոն։ PanARMENIAN.Net ի թղթակցի այս հարցին Կարլ Դևիս-Բարեթն ասաց. «Մարդիկ սմարթֆոն գնում են ըստ բրենդի, այլ ոչ ըստ ՕՀ-ի։ Մենք համագործակցում ենք հայտնի ընկերությունների հետ՝ Samsung, HTC, հիմա արդեն Nokia-ի, որը մեծ բրենդ է և մեծ հաջողության կհասնի։ Բացի դրանից աշխատել ենք բոլոր հայտնի բրենդները ներառել հեռախոսում՝ Angry birds-ից մինչև Facebook: Մարդ կա ասում է, ես չեմ գնի հեռախոս, որը չունի Angry birds, առանց հասնկանալու, որ այն կարելի է ներբեռնել»։

Խոսելով Windows Phone-ի առավելությունների մասին՝ նա նշեց, որ ՕՀ-ի ինտերֆեյսը նախագծված է այսպես կոչված Metro դիզայնով, ինչը շատ ավելի պարզ է և հաճելի օգտագործողի համար։ Սեմինարի վերջում նա ցուցադրեց ապագա նախագծողներին, ինչպես գրել ծրագրեր Windows Phone 7 օպերացիոն համակարգի համար։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---