2 դեկտեմբերի 2011 - 12:20 AMT
Սիրիայի կառավարությունը կասեցրել է Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի գործողությունը

Սիրիայի կառավարությունը կասեցրել է Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին պայմանագրի գործողությունը, հայտնել է Սիրիայի հեռուստատեսությունը: Որոշումը կայացվել է «ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարած միջոցների»: Սիրիայի կառավարությունը, ասվում է հաղորդագրության մեջ, «ուսումնասիրում է նաև այլ քայլեր», որոնք կարող է ձեռնարկել այդ առնչությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Թուրքիան հայտարարել է Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման մասին: Մասնավորապես, նախատեսվում է սառեցնել Սիրիայի հետ ռազմավարական համագործակցության մեխանիզմը, երկու երկրների ԿԲ հարաբերությունները, Ասադի ու կառավարության ֆինանսական ակտիվների ռեժիմները:

Ավելի վաղ Սիրիան հայտարարել էր, որ նա կասեցնում է իր մասնակցությունը Միջերկրական միությանը ի պատասխան ԵՄ պատժամիջոցների:

Սիրիայում արդեն 8 ամիս է չեն դադարում հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել էին մարտի կեսերից երկրի հարավում, ապա տարածվեցին այլ մարզերում: Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այդ պահանջը ողջունվում է ԱՄՆ և ԵՄ երկրների կողմից, որոնք Դամասկոսի դեմ մի շարք պատժամիջոցներ են ներմուծել:

ՄԱԿ-ի տվյալներով, երկրում ընդհարումների հետևանքով զոհերի քանակը գերազանցում է 4000: Սիրիական իշխանությունները խոսում են երկու կողմերից ավել քան 1.5 հազար զոհերի մասին, այդ թվում նաև իրավապահ մարմինների ավելի քան 1.1 հազար աշխատակիցների: