2 դեկտեմբերի 2011 - 14:02 AMT
Chrome բրաուզերի համար ավելացել է Angry Birds-ի նոր Ամանորյա փուլը

Google Chrome բրաուզերի բլոգը գրում է, որ Angry Birds խաղի թիմի հետ համագործակցելով՝ պատրաստել է Ամանորյա անակնկալ խաղի սիրահարների համար։

Chrome օգտագործողների համար այժմ հասանելի է խաղի նոր դրվագ՝ 42 փուլերով։ Ավելացվել է նաև Ամանորյա 25 փուլ։ Տարբեր փուլեր հերթականությամբ հասանելի են լինելու ամեն օր մինչև դեկտեմբերի 25-ը։

Angry Birds-ը հանրաճանաչ խաղ է՝ ստեղծված խաղերի նախագծմամբ զբաղվող ֆիննական Rovio Mobile ընկերության կողմից։ Խաղը թողարկվել է 2010-ի հոկտեմբերին։ Այն ունի iOS, Android, Symbian^3, webOS համակարգերի համար համապատասխան ծրագրեր, բացի դրանից հնարավոր է խաղալ նաև Chrome բրաուզերով։ Խաղը իրենից ներկայացնում է Թռչունների կռիվ ընդդեմ խոզուկների, կապիկների և այլն։ Rovio ընկերությունը պարբերապար թողարկում է նոր հավաքածուներ խաղի հերոսներով՝ պայուսակներ, փափուկ խաղալիքներ, մանկական հագուստ և այլն։