Ադրբեջանցիները վրացական վանական համալիրը վերագրել են աղվանական մշակույթին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը, ինչպես նաև ԳԱԱ-ն աշխատում են Վրաստանի ու Ադրբեջանի սահմանագծում գտնվող Դավիթ Գարեջի վանքի պատկանելության հարցի վրա, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Այդ առնչությամբ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովը աղվանական է անվանել Վրաստանի հետ սահմոնւմ գտնվող մշակութային արժեքները: Ըստ նրա, այժմ ադրբեջանական կառույցները «ճշտում են Ադրբեջանի ու Վրաստանի սահմանում հին աղվանական մշակույթի նմուշների պատկանելությունը»:

Դավիթ Գարեջի հին վրացական վանքը վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման ձգձգման հիմնական պատճառն է: Վանական համալիրը հիմնվել է VI դարում, որից հետո մի քանի անգամ վերակառուցվել է: Այդ համալիրի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

Վրաստանն Ադրբեջանի հետ ունի 446կմ ընդհանուր երկարությամբ պետական սահամ, որի մեկ երրորդը դեռևս սահմանազատված չէ:

Ըստ Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեի, վիճահարույց տարածքներ են համարվում Դավիթ Գարեջի վանքն ու Էրիսմեդի գյուղը: Բաքվում հայտարարում են, որ վանքը «աղվանական մշակույթի» նմուշ է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---