2 դեկտեմբերի 2011 - 14:56 AMT
Ջո Բայդենը կոչ է անում Թուրքիային նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը կոչ է արել Թուրքիային նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես կողմ է Իրանի խնդրի դիվանագիտական լուծմանը, սակայն, կոչ է անում ԱՄՆ գոծընկերներին, այդ թվում Թուրքիային, աջակցել Վաշինգտոնին:

ԱՄՆ Սենատը միաձայն հավանության է արժանացրել Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումը: Այդպիսով, Սպիտակ տան մտավախությունները, թե դա կարող է վնասել ԱՄՆ հարաբերություններին որոշ դաշնակիցների հետ, սենատորները հաշվի չառան:

Ըստ օրինագծի, արտերկրի բանկերն ԱՄՆ-ում կտուգանվեն Իրանի ԿԲ-ի հետ գործարար կապերի համար: