Արթուր Բաղդասարյան. Հայաստանը հաջողությամբ կատարել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի միջոցառումները

Արթուր Բաղդասարյան. Հայաստանը հաջողությամբ կատարել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրի միջոցառումները

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն անցկացրել է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում միջոցառումների իրականացման համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի յոթերորդ նիստը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը, Բաղդասարյանը, մասնավորապես, նշել է, որ հանրապետությունը հաջողությամբ կատարել է ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության 2009-2011թթ. ծրագրի շրջանակում ծրագրված միջոցառումները:

Նա նշել է նաև, որ արդեն հաստատվել է 2012-2013թթ. գործողությունների ծրագիրը, որում արտացոլվել են ավելի արդիական խնդիրներ, և որը բաղկացած է 152 գործողություններից:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---