Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները մտադիր են հանդիպում անցկացնել Վիլնյուսում

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները մտադիր են հանդիպում անցկացնել Վիլնյուսում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը մտադիր են ԵԱՀԿ երկրների նախարարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում անցկացնել Վիլնյուսում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա):

Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակում չի բացառվում նաև 3+2 ձևաչափով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մասնակցությունը:

ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-7 Վիլնյուսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---