Կանադացի պրոֆեսորը Երևանում հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ

Կանադացի պրոֆեսորը Երևանում հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ

PanARMENIAN.Net - Կանադայի Ռազմական քոլեջի պրոֆեսոր Ալան Ուայթհորնը Երևանում հանդես է եկել «Հայոց ցեղասպանություն` հայ հասարակության մարտահրավերները» թեմայով դասախոսությամբ:

Ելույթի ժամանակ պրոֆեսորը նշել է իրավական գործոնի կարևորությունը ցեղասպանության հարցն ուսումնասիրելիս: «Անհրաժեշտ է խորացնել ցեղասպանության համատեքստում մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները, ինչը նպաստում է հանցագործության աստիճանի լավագույն պատկերացմանը»,- նշել է պրոֆեսորը:

Ուայթհորնի խոսքով` Ցեղասպանությունն ուսումնասիրելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև ժխտման գործոնը:

Ալան Ուայթհորնը հայտնի գիտնական է, Ցեղասպանության և մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ մի շարք աշխատանքների հեղինակ: Ուայթհորնը նաև մասնագիտանում է Կանադայի քաղաքական հարցերում: Երևանում պրոֆեսորի դասախոսությունը կազմակերպել էր Ամերիկայի Հայկական համագումարը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---