15 դեկտեմբերի 2003 - 18:33 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԿԱՍԿԱԾՈՒՄ, ՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿՓԱԿՎԻ, ԳՏՆՈՒՄ Է ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
Հայաստանի կառավարությունում ոչ ոք չի կասկածում, որ վաղ թե ուշ հարկ կլինի փակել Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ), ողջ հարցը կայանում է նրանում, թե երբ դա տեղի կունենա: Այդ մասին, «Արմինֆո» գործակալության համաձայն, հայտարարել է Հայաստանում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Թորբեն Հոլթցեն: Ընդ որում նա նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին այդ հարցում: Թ.Հոլթցեն հիշեցրել է, որ ներկայումս ԵՄ-ն իրականացնում է ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովման 20 մլն եվրո արժողությամբ ծրագիր: «Մենք չենք ափսոսում նման գումարներ ծախսել այդ նպատակով` նույնիսկ ՀԱԷԿ-ի փակման հեռանկարի դեպքում: Չէ՞ որը խոսքը նախ եւ առաջ վերաբերում է Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի բնակչության անվտանգությանը»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը: