2 դեկտեմբերի 2011 - 16:34 AMT
Սինոփսիս ընկերության եկամուտը 2011-ին աճել է 11,2%-ով

Սինոփսիս ընկերությունը (Nasdaq: SNPS) հայտնել է 2011թ-ի ֆինանսական ամբողջ տարվա և դրա չորրորդ քառորդի տվյալները: Այս մասին տեղեկացնում են Սինոփսիս Արմենիա ընկերությունից։

2011 ֆինանսական տարվա 4-րդ քառորդի համար Սինոփսիսը գրանցել է $390.5 մլն ԱՄՆ դոլար եկամուտ։ 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ եկամուտը աճել է 15 միլիոնով։ Իսկ 2011 ֆինանսական տարվա ողջ եկամուտը կազմել է $1.536 մլրդ ԱՄՆ դոլար, որը գերազանցում է 2010 ֆինանսական տարվա 1.38 մլրդ ԱՄՆ դոլարը 11.2%-ով:

«Սինոփսիսը բացառիկ ֆինանսական տարի է ունեցել՝ երկնիշ եկամուտով եվ միավոր բաժնետոմսին բաժին ընկնող շահույթով», - ասել է Սինոփսիսի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը:

Սինոփսիսը էլեկտրոնային տարրերի և համակարգերի նախագծման, ստուգման և արտադրության համար օգտագործվող ծրագրային միջոցների և մտավոր սեփականության ոլորտի համաշխարհային ընկերություն է։