Շվեյցարիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

PanARMENIAN.Net - Շվեյցարիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա: Ինչպես հաղորդում է MIGnews-ը, դեսպանատան վրա քարեր և այրվող խառնուրդով շշեր են նետել:

Հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել, դեսպանատան շենքին վնաս չի հասցվել: Զգալի վնաս է պատճառվել դեսպանատան ավտոկայանում գտնվող ավտոմեքենաներին:

Շեյցարական ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողներին:

Ավելի վաղ Շվեյցարիան խիտս բողոք էր արտահայտել Թեհրանում բրիտանական դեսպանատան վրա իրանցի ուսանողների հարձակման կապակցությամբ և պահանջել ապահովել իսլամական հանրապետությունում դիվանագիտական աշխատակազմի անվտանգությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---