2 դեկտեմբերի 2011 - 18:04 AMT
Հունվարի 30-ին ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Փարիզի առաջարկների Իրանի դեմ պատժամիջոցների մասին

ԵՄ երկրները սկսել են քննարկել Ֆրանսիայի առաջարկությունները Իրանի ԿԲ ակտիվները սառեցնելու և Իրանի նավթի վերաբերյալ էմբարգո սահմանելու մասին: ԱԳՆ ղեկավարները հարցը լուծելու են հունվարի 30-ին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բերնար Վլերոն:

«Ֆրանսիան առաջարկություններ է արել, երեկ ԱԳՆ ղեկավարը կրկնեց դրանք ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստում»,-ասել է Բերնար Վալերոն Փարիզում:

Ելիսեյան պալատը նոյեմբերի 21-ին հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին առաջարկություն է արել Իրանի դեմ «աննախադեպ պատժամիջոցների» կիրառման մասին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի իր պաշտոնակիցներին, ինչպես նաև ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեին և ԵՄ ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուին: