«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակները ծանոթացան Երևանի քաղաքապետի հետ

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակները ծանոթացան Երևանի քաղաքապետի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքում անցկացվող 9-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի պատվիրակության անդամների հետ: Ողջունելով մասնակիցներին` Երևանի քաղաքապետը կարևորել է հանրաճանաչ միջազգային մրցույթը Երևանում անցկացնելու փաստն ու ընդգծել է, որ պատմամշակութային հազարամյա հարուստ ավանդույթներն ունեցող մեր մայրաքաղաքն այսօր ապրում է ակտիվ մշակութային կյանքով:

«Համոզված եմ, որ մրցութային ծրագիրը, որն ամեն տարի հիացնում է տարբեր երկրների քաղաքացիների, այս տարի ևս հաճույք և հիացմունք կպատճառի ամբողջ աշխարհին: Հաջողություններ եմ մաղթում մեր բոլոր տաղանդավոր փոքրիկներին և հուսով եմ, որ Երևանի ջերմությունը կտանեք ձեզ հետ ու անպայման կցանկանաք կրկին այցելել մեր քաղաք»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հանդիպմանը ներկա էր նաև նախորդ տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում մեր երկրին հաղթանակ բերած Վլադիմիր Արզումանյանը:

Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետին են փոխանցել ազգային հուշանվերներ և, ի հիշատակ հանդիպման, լուսանկարվել են քաղաքապետի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---