3 դեկտեմբերի 2011 - 09:32 AMT
Ադրբեջանցի պատմաբանը խոստովանել է, որ Ադրբեջանն ընդամենը 20 տարվա պատմություն ունի

Ադրբեջանն ընդամենը 20 տարվա պատմություն ունի: Այն ստեղծվել է Ւրանի Արան և Շիրվան տարածքներում: Այդ մասին, ինչպես հայտնում է «առաննյուզ.իռ»-ը, հայտարարել է ադրբեջանցի բանստեղծ, պրոֆեսոր Սիրիուս Աշեմովը: Իրանական կայքի վերլուծաբանը նշում է, որ ադրբեջանցիները, խեղաթյուրելով պատմական փաստերը, ներկայացնում են մեծ պարսիկ պոետ Նիզամի Գյանջևիին որպես ադրբեջանցի, և նշում են, թե իբր 800 տարի առաջ Գյանջևին գրել է իր ստեղծագործությունները ֆարսիով պարսիկ պաշտոնյաների ճնշման տակ, մինչդեռ, նրա ցանկությունն է եղել ստեղծագործել օգուզերեն կամ մոնղոլերեն:

Ադրբեջանցի գիտնական Սիրիուս Աշեմովն, անդրադառնալով այդ թեմային, նշել է. «Ներկայացնելով պատմական փաստերը, մենք պետք է համարձակություն ունենանք՝ Արան և Շիրվան տարածքները, որտեղ 1918թ. ստեղծվեց Ադրբեջան անվանումով պետությունը, կազմում էին Իրանի մի մասը, հետևաբար, երբ Նիզամին գրել է «Համսեն», Գյանջևին ու Նիզամին պարսկական տարածքներ են եղել»:

Շարունակելով թեման՝ Աշեմովը հավելել է, որ «Ադրբեջանն ունի ընդամենը 20-ամյա պատմություն, հետևաբար, 800 տարի առաջ ստեղծագործող բանաստեղծը չի կարող ադրբեջանական պոետ համարվել»: