3 դեկտեմբերի 2011 - 09:34 AMT
ՈՒԵՖԱ-ն վստահ է, որ երկրպագուները կգնեն ԵԱ-2012 խաղերի բոլոր տոմսերը

ՈՒԵՖԱ-ն վստահ է, որ 2012թ. Եվրոպայի առաջնության խաղերի բոլոր տոմսերը կսպառվեն, լրագրողներին է հայտարարել կազմակերպության գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն:

«Մենք վստահ ենք, որ բոլոր մարզադաշտերը լի կլինեն: Վաճառքի առաջին փուլում վաճառվել է 500 հազար տոմս, ներկայացվել էր 12 մլն հայտ: Վիճակահանությունից հետո երկրպագուները կիմանան, որտեղ են խաղալու իրենց թիմերը, տոմսերի սպառումը կաշխուժանա»,-Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում ria.ru-ն:

ՈՒԵՖԱ-ի օպերացիոն տնօրեն Մարտին Կալլենը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականների համար տոմսերի քվոտաների նվազումը: «Մենք նվազեցրինք քվոտան, քանի որ երկրպագուներին դժվար կլինի ուղևորվել Արևելյան Եվրոպա, դա արվել է լոգիստիկայից ելնելով: Կիսաեզրափակիչներից մասնակիցների համար քվոտաները կկազմեն 5 հազար նախկին վեցի փոխարեն, եզրափակչում՝ 9 հազար յուրաքանչյուր մասնակցի համար»,-ասել է Կալենը: