15 դեկտեմբերի 2003 - 17:23 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԲԱՔՈՒ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռագիր է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որտեղ իր անկեղծ ցավակցությունն է հայտնել նրա հոր` Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդել են ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունում: