Սիյավաշ Ջորեհ. Իրանի ՌԾ ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկրի շահերը

Սիյավաշ Ջորեհ. Իրանի ՌԾ ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկրի շահերը

PanARMENIAN.Net - Իրանի ռազմածովային ուժերը «լիովին պատրաստ են» պաշտպանել երկրի շահերը, այդ թվում միջազգային ջրերում, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով ՌԾՈՒ ավագ հրամանատարին:

«Մեր թշնամիների բոլոր գործողությունները մեր հասանելիության սահմաններում են գտնվում: Մեր ռազմածովային ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի շահերը, այդ թվում նաև միջազգային ջրերում»,-ասել է նավատորմի հրամանատար Սիյավաշ Ջորեհը, հաղորդում է MIGnews.com-ը:

Ինչպես հայտնել է «Վզգլյադ» թերթը, նոյեմբերի վերջում հայտնի դարձավ, որ Իրանը համալրել է իր ռազմածովային ուժերը նորագույն թևավոր հրթիռներով՝ 200 կմ շառավիղով:

Իր հերթին, Իրանի հեղափոխական գվարդիայի գերագույն հրամանատարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կգրոհի Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերը, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածեն Իրանի օբյեկտներին:

Ըստ հարցումների, ԱՄՆ քաղաքացիների կեսը սատարում է Իրանին հարված հասցնելու գաղափարին, եթե հասկանալի դառնա, որ պատժամիջոցները չեն գործում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---