ԱԽ-ն պատրաստ է քվեարկություն անցկացնել ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԱԽ-ն պատրաստ է քվեարկել ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ, սակայն, դրա համար երկու բան է հարկավոր՝ պաղեստինցիների ազդանշանը, թե երբ են ցանկանում անցկացնել քվեարկությունը, և բանաձևի նախագիծը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամլո ասուլիսում:

Նա ենթադրել է, որ նախագիծը հավանաբար Լիբանանը կներկայացնի, որը արաբական աշխարհի ոչ պաշտոնական ներկայացուցիչն է ՄԱԿ ԱԽ-ում: «Երբ դա տեղի ունենա, ես կարող եմ հավաստիացնել ձեզ, որ ԱԽ-ն կարող է շատ արագ քվեարկել այդ հարցի շուրջ»:

Չուրկինն ընդգծել է, որ Մոսկվան «միշտ ելնում է նրանից, որ այդ որոշումը պետք է կայացնի պաղեստինյան կողմը»: «Եթե Պաղեստինը հայտարարի, որ ցանկանում է, որ այդ հարցը քվեարկության դրվի, պաղեստինցիներն արժանի են, որ ՄԱԿ ԱԽ-ն բավարարի այդ խնդրանքն ու քվեարկություն անցկացնի»,-հայտարարել է Չուրկինը:-«Դա կլինի ճիշտ ու ազնիվ, անկախ նրանից, թե ինչպիսին կլինի քվեարկության ելքը»:

Բանաձևի ընդունման համար անհրաժեշտ է, որ 15 անդամներից 9 կողմ քվեարկեն, և մշտական անդամների հնգյակից ոչ մեկը չօգտվի վետոյի իր իրավունքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---