Մեծ Բրիտանիայից վերադարձած դիվանագետներին Իրանում ընդունեցին որպես հերոսների

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայից արտաքսված պարսիկ դիվանագետները շաբաթ օրն առավոտյան վերադարձել են հայրենիք, որտեղ նրանց ողջունել է ուսանողների ամբողխը, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Դիվանագտների մեկնումը հաջորդեց Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգի Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատունը փակելու պահանջին: Չորեքշաբթի Հեյգը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան արտաքսում է Իրանի բոլոր դիվանագետներին ի պատասխան ցուցարարների հարձակմանը Թեհրանում Անգլիայի դեսպանատան վրա:

Թեհրան ժամանած դիվանագետներին օդանավակայանում դիմավորում էր ուսանողների ամբոխը՝ ողջունելով նրանց ծաղկեպսակներով: Լուսաբանման համար օդանավակայան էին հրավիրված արևմտյան մամուլի ներկայացուցիչներ, նշում է Associated Press-ը:

Նոյեմբերի 29-ին մի խումբ պարսիկ ուսանողներ խուժել են դեսպանատան շենք, պոկել և այրել Մեծ Բրիտանիայի դրոշը` փոխարենը ամրացնելով Իսլամական Հանրապետության դրոշը: Ամբոխը թափանցել էր նաև կառույցի ներսը և պատուհանից դուրս նետել դեսպանական փաստաթղթերը` գերի վերցնելով դիվանագիտական առաքելության վեց աշխատակիցների: Մյուս դիվանագետները փախուստի էին դիմել հետնամուտքով: Որոշ ժամանակ անց ոստիկանությունն ազատել էր պատանդներին, սակայն ցուցարարների խմբին հաջողվել էր կրկին թափանցել դեսպանատան տարածք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---