Հայաստանի նախագահը կայցելի Մարսել

Հայաստանի նախագահը կայցելի Մարսել

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Մարսել: Ինչպես հայտնում է «Nouvelles d`Arménie»-ին, Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 7-ին և 8-ին կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ միջազգային կոնգրեսին:

Դեկտեմբերի 7-ին 18:30-ին Մարսելի քաղաքապետ և սենատոր Ժան Կլոդ Գոդենի հրավերով Հայաստանի նախագահը կայցելի քաղաքապետարան: Հայ համայնքի ներկայացուցիչները ևս հրավիրված են ընդունելության: Սերժ Սարգսյանը կժամանի մեծ պատվիրակության ուղեկցությամբ՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և այլ նախարարների մասնակցությամբ: Հաղորդվում է, որ հանդիպման արդյունքում հայտարարություններ չեն ակնկալվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---