Ռազմիկ Դավոյան. Թափանցիկ ու արդար ընտրությունները չեն երաշխավորում ճիշտ ընտրություն

Ռազմիկ Դավոյան. Թափանցիկ ու արդար ընտրությունները չեն երաշխավորում ճիշտ ընտրություն

PanARMENIAN.Net - «Թափանցիկ ու արդար ընտրությունները չեն երաշխավորում ճիշտ ընտրություն»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Ըստ նրա, ճիշտ ընտրությունը նշանակում է, որ կառավարությունում և խորհրդարանում պետք է լինեն բարձր պրոֆեսիոնալներ, որոնք նաև մտահոգ են սեփական ժողովրդի ապագայով:

Ինչ վերաբերում է մտավորականության դերին ընտրություններում, ապա Դավոյանը նշել է, որ կուսակցությունները ակտիվորեն օգտագործում են մտավորականությանը նախընտրական պայքարում, սակայն հետո հաշվի չեն առնում նրա կարծիքը:

Դավոյանը նշել է նաև, որ երկրի ապագան նա կապում է երիտասարդության հետ՝ նշելով երիտասարդ ակտիվիստների հաջողությունը Թռչկանի ջրվեժի համար պայքարում:

Իր հերթին ԳԱԱ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը նշել է, որ մտավորականությունը պետք է կանգնած լինի հանրության և իշխանությունների միջև: Որպես միավորման առաքելության, ժողովրդի շրջանում հեղինակության օրինակ, նա բերել է Հովհաննես Թումանյանի օրինակը: Դևրիկյանը նշել է նաև, որ նա դեմ չէ, որ մտավորակններն անդամակցեն տարբեր կուսակցությունների, քանի որ, ըստ նրա, դա կնպաստի մշակույթի ոլորտի խնդիրների լուծմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---