3 դեկտեմբերի 2011 - 14:05 AMT
Սերգեյ Շաքարյանց. Կովկասը Ռուսաստնի համար վահան է թշնամիների դեմ

Ռուսաստանի դիրքորոշումը Կովկասի հարցում անփոփոխ է արդեն շատ երկար ժամանակվա ընթացքում: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

«Կովկասը Ռուսաստնի համար եղել և մնում է վահան թշնամիների դեմ»,-նշել է նա՝ հավելելով, որ տարիներ շարունակ Իրանն է եղել Ռուսաստանի հիմնական թշնամին:

Շաքարյանցը նշել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանի հարցում ավելի շահագրգռված է արտաքին գործոններով և « քիչ է հետաքրքրված Հայաստանի ներքաղաքական կյանքով»:

Ըստ Շաքարյանցի, դրա ապացույցն է այն փաստը, որ Ռուսաստանը միշտ օրինական է համարել ընտրությունները Հայաստանում: «Չեմ հիշում մի դեպք, երբ ՌԴ իշխանությունները նշեին, որ համաձայն չեն Հայաստանում ընտրությունների անցկացման ձևի կան քվեարկության արդյունքների հետ»,-ասել է քաղաքագետը: