Իսլանդիայում արթնանում է նոր հսկայական հրաբուխ, որը շատ անգամ գերազանցում է Էյաֆյադլայկուդլը

Իսլանդիայում արթնանում է նոր հսկայական հրաբուխ, որը շատ անգամ գերազանցում է Էյաֆյադլայկուդլը

PanARMENIAN.Net - Իսլանդիայի Կատլա շրջանում աթնանում է հսկա մի հրաբուխ: Ինչպես նշում է Վեստի ռու-ն, նոր հրաբուխը մի քանի անգամ գերազանցում է հայտնի Էյաֆյադլայկուդլը, որի պատճառով 2010թ. գարնանը չեղյալ հայտարարվեցին հարյուրավոր ավիաչվերթներ: Նրա կրատերի տրամագիծը 10 կմ է: Նախորդ ամիս գրանցվել է մոտ 500 ստորգետնյա ցնցում Կատլայի շրջանում:

Ըստ Իսլանդիայի համալսարնի գիտնականների, այդ հրաբուխն արթնանում է 40-80 տարին մեկ: Վերջին անգամ դա տեղի ունեցավ 1918թ., նշանակում է, հրաբուխը կարող է ժայթքել ցանկացած պահի: Մոտ մեկ դար առաջ Կատլայի ժայթքումը մեկ ամսից ավելի տևեց: Այսօր ժայքման պատճառով Եվրոպան կարող է մի քանի ամսով զրկվել ավիահաղորդակցությունից: Բացի այդ, կհալվի հրաբխի սառույցը, որը կհանգեցնի Իսլանդիայի պատմության ամենասարսափելի ջրհեղեղներից մեկին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---