«Չենք լռելու». Հայկական բանակում տեղի է ունեցել հերթական ինքնասպանությունը

«Չենք լռելու». Հայկական բանակում տեղի է ունեցել հերթական ինքնասպանությունը

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հավաստի տեղեկություններով, դեկտեմբերի 2-ի երեկոյան ՀՀ զորամասերից մեկում ինքնասպան է եղել ժամկետային զինծառայող, այս տարվա հունիս ամսին զորակոչված գյումրեցի Նարեկ Դավթյանը:

Ասպես շարունակելն անհնար է: Նախաձեռնության կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ զորամասերում տիրող գաղութային բարքերը հովանավորվում են հրամանատարների կողմից: Դա նրանց թույլ է տալիս առավել դյուրին վերահսկելի դարձնել զորամասում տեղի ունեցող պրոցեսները: Դրա արդյունքը բազմաթիվ ինքնախեղումներն են ու բանակի արժեզրկումը հասարակության շրջանում:

Զորամասերում տիրող վիճակի պատասխանատու սպաների և նրանց վերահսկող մարմինների աշխատանքը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. կոռումպացված, միմյանց հետ հանցավոր պայմանավորվածությունների մեջ գտնվող խմբավորում, որի ներսում հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով և կանոնակարգերով, այլ գողական աշխարհի կարգուկանոնով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---