Candy խումբը Վրաստանից հաղթանակ տարավ Մանկական Եվրատեսիլ 2011 մրցույթում

Candy խումբը Վրաստանից հաղթանակ տարավ Մանկական Եվրատեսիլ 2011 մրցույթում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին Երևանն առաջին անգամ ընդունեց Մանկական Եվրատեսիլ միջազգային երաժշտական մրցույթը. այն մեծ շուքով ու հոյակապ շոուով համեմված ծրագրով անցավ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հաղթանակ տարավ Վրաստանից Candy խումբը, որ քվեարկության արդյունքում հավաքեց 108 միավոր` իր հիմնական մրցակից Նիդերլանդներից առաջ անցնելով ընդամենը 5 միավորով: Երրորդ տեղը գրավեց Բելառուսը 99 միավորով, և նույնքան միավոր հավաքեց նաև Ռուսաստանը: Հայաստանը գրավեց 5-րդ հորիզոնականը 85 միավորով: Վերջին 13-րդ տեղը գրավեց Լատվիան 31 միավորով:

Իդեպ Candy խմբի երգչուհիներից մեկը հայուհի է` Աննա Խանչալյան:

Այս տարի մրցույթին մասնակցեցին 13 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանը մրցույթին մասնակցեց չորրորդ անգամ: Մրցույթը բացեց Ռուսաստանը, իսկ եզրափակիչ երգը Բելգիայինն էր: Հայաստանը ներկայացավ 4-րդ համարի տակ:

Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթում Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով:

17  29.11.11 - Մանկական Եվրատեսիլ 2011-ի փորձ
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---