Հայաստանը ծրագրում է ինժեներության մեջ արտադրության ծավալները 2015-ին հասցնել 65-80 մլն դոլարի

Հայաստանը ծրագրում է ինժեներության մեջ արտադրության ծավալները 2015-ին հասցնել 65-80 մլն դոլարի

PanARMENIAN.Net - Արտահանմանն ուղղված ռազմավարական արդյունաբերական քաղաքականության իրականացման շրջանակում ինժեներության զարգացումը թույլ կտա 2015 թվականին արտադրության ծավալները հասցնել 65-80 մլն դոլարի (կրկնակի աճ 2010-ի համեմատ), արտահանման ծավալները՝ 40-55 տոկոսով (եռակի աճ), աշխատատեղերի քանակը՝ 5600-ի, համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել ժամանակակից լաբորատորիաներով: Այդ մասին, ներկայացնելով ինժեներության զարգացման ռազմավարությունը, ասել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը:

2010 թվականի տվյալներով, իրադրությունը ոլորտում այսպիսին է. արտադրության ամենամյա ծավալները՝ մոտ 35 մլն դոլար, արտահանման ծավալները՝ 17 մլն դոլար, 4000 աշխատակից:

Հայաստանի տնտեսության այդ ճյուղի հեռանկարային ուղղությունների թվում Մինասյանն առանձնացրել է «ՄԱՐՍ» գործարանի աշխատանքն ազատ տնտեսական գոտում և Ճարտարագիտական համալսարանի վերափոխումը միջազգային գիտական կենտրոնի՝ ներդրումների ներգրավմամբ, այդ թվում և Սփյուռքից:

Լրագրողների հետ զրույցում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հավելել է, որ ՏՏ-ն այսօրվա դրությամբ գրեթե 100 տոկոսով ապահովում է ինժեներության ոլորտը, որը զբաղված է կրթության և հեռահաղորդակցության ոլորտի ճշգրիտ սարքերի արտադրությամբ, ճշգրիտ սարքերի, որոնք օգտագործվում են Ռուսաստանի թռիչքային ռազմավարական տեխնիկայում, ինչպես նաև արտահանվում:

Դեկտեմբերի 4-ին TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում քննարկվում է Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականությունը՝ ուղղված արտահանմանը: Քննարկմանը մասնակցում են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պետկառույցների, բիզնեսի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ: Ընդհանուր առմամբ փաստաթուղթը ներառում է Հայաստանի տնտեսության 11 առավել հեռանկարային ճյուղերը: Առաջիկա միջոցառմանը կներկայացվեն առաջին երեք ճյուղերը՝ ինժեներություն, դեղագործություն և սննդի արդյունաբերության ոլորտը, հիմնականում՝ կոնյակի և գինու արտադրությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---