Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների խորհրդակցություն 4 դեկտեմբերի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում անցկացրել է Հայաստանի` Եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դեսպանների և մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը: Խորհրդակցությանն անդրադարձ է եղել օգոստոսին կայացած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպմանը Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին: Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին է ներկայացրել մեր երկրի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները և սպասվող իրադարձությունները: Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ է տվել երկկողմ հարաբերությունների զարգացման, Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման և եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Խորհրդակցությանն արծարծվել են դեսպանությունների կողմից մատուցվող հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը: Հայաստանի դեսպաններն ու մշտական ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Բարձրաստիճան դիվանագետները հանգամանալից քննարկել են մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը՝ Ալմաթիում․ Կարող ենք ավելի հեռուն գնալ՝ ապաշրջափակելով տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները Նա նշել է, որ սահմանազատման գործընթացը պետք է անցնի Ալմաթիի հռչակագրի հիման վրա Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում |